Շրջանային
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2022
Գրանցում

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

2022-01-14

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Երեկ տեղի ունեցավ շվեյցարական մրցաշարի 6-րդ տուրը, որն անցավ շատ հետաքրքիր և լարված պայքարում:

Մինչև 8️տ. մասնակիցների աղյուսակը գլխավորում է Հայկ Մաթևոսյանը (Ակադեմիա/Խաչիկյան Հ․):

Մինչև 10տ. մասնակիցների աղյուսակը 5.5 միավորով գլխավորում են Ավետիք Արզումանյանը (Ակադեմիա/Ազարյան Տ.) և Վաչե Քոչարյանը (Ակադեմիա/Հարությունյան Տ.):

Մինչև 12տ. մասնակիցների աղյուսակը գլխավորում է Վոլոդյա Թորոսյանը (Գյումրի/Պեպելյան Գ․):

Մինչև 14տ. մասնակիցների աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ալբերտո Աթոյանը :

Մինչև 18տ. մասնակիցների աղյուսակը 5 միավորով գլխավորում են Արմեն Գալաջյանը, Ալեքս Սահակյանը, Գագիկ Նավոյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը:

Մինչև 12տ. աղջիկների աղյուսակը գլխավորում է Լիլիա Դանիելյանը (Նոր Նորք/Պողոսյան Ս․):

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC